Աշխարհ

10.02.2020 21:50


Վանում կրկին երկարացվել է բողոքի ցույցերի, երթերի ու հանրային ասուլիսների արգելքը

Վանում կրկին երկարացվել է բողոքի ցույցերի, երթերի ու հանրային ասուլիսների արգելքը

Ներկայիս Թուրքիայի Վանի նահանգում կրկին 15 օրով արգելվել է բոլոր տեսակի բողոքի միջոցառումներն ու հանրային վայրերում մամուլի ասուլիսների անցկացումը:

Նշվում է, որ Վանում նմանատիպ միջոցառումները տարբեր ժամանակահատվածներով շարունակաբար արգելվում են սկսած 2016-ի նոյեմբերի 21-ից:

2016 թվականին հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո մտցված սահմանափակումները քրդաբնակ Վանում ընդhանուր առմամբ գործել և շարունակում են գործել արդեն 1076 օր:

Վանի նահանգապատարանի՝ արգելքները հերթական անգամ 15 օրով երկարացնելու մասին հայտարության մեջ նշվում է, որ «08/02/2020-ից մինչև 22/02/2020-ը ներառյալ Վանի նահանգի սահմաններում արգելվում են հանրային վայրերում բողոքի երթերը, մամուլի ասուլիսները, նստացույցերը, սոցհարցումները, վրան կամ տաղավար տեղադրելը, ստորագրահավաքը անցկացնելը և բուկլետներ տարածելը»:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը