Լրահոս

03.03.2011 17:56


Ադրբեջանի ԱԳՆ. «Ադրբեջանն իրավունք ունի օգտագործել բոլոր մեխանիզմները տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար»

Ի պատասխան Ավստրիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարության, որի համաձայն Ադրբեջանը շարունակում է խախտել զինադադարի կարգն ու, ի վնաս խաղաղ գործընթացի, ռազմատենչ հայտարարություններ անել՝ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովն ասել է.

–Այսօր անժխտելի է ադրբեջանական հողերի գրավման փաստը, և հայկական կողմը պետք է սկսի զավթողական ուժերի դուրսբերումը Ադրբեջանի տարածքներից, ու ոչ թե խոսի իր կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքների մասին։

Ադրբեջանը մասնակցում է բանակցային գործընթացին, սակայն մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտագործել, համաձայն միջազգային իրավունքի, բոլոր մեխանիզմները Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար,–ավելացրել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը