Լրահոս

03.03.2011 17:53


Գալուստ Սահակյան. «Լյովա Խաչատրյանի ասածները պետք է հումորով ընդունել»

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս վերաբերվում պատգամավոր Լյովա Խաչատրյանի այն հայտարարությանը, թե վարչապետի հարցազրույցը ապրիլմեկյան կատակ էր, ասել է, թե նրա ասածները պետք է հումորով ընդունել:

–Ռեգիոնալ բնավորություն է՝ ինչ–որ մի բան ասել և հետո տակից դուրս չգալ,–ընդգծել է Գալուստ Սահակյանը։

Հիշեցնենք, որ 014 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված, անկուսակցական Լյովա Խաչատրյանը ի պատասխան «7օր»–ի թղթակիցի հարցի էր ասել, թե Վարչապետի ամբողջ հարցազրույցը պետք է  ապրիլի 1-ին տրվեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը