Աշխարհ

10.02.2020 14:00


Չինաստանում հատուկ հավելված Է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումն ստուգելու համար

Չինաստանում հատուկ հավելված Է հայտնվել կորոնավիրուսով վարակվածների հետ շփումն ստուգելու համար

Չինաստանում հատուկ հավելված են գործարկել կորոնավիրուսով վարակվածների հետ հնարավոր շփումն ստուգելու համար. յուրաքանչյուրն, ով անհանգստանում Է, թե կարող Է ինչ-որ տեղ վիրուսով վարակված լինել, կարող Է ստուգել, թե վարակման դեպքեր արձանագրվել են արդյոք այդ շենքում, գնացքում, ինքնաթիռում կամ ավտոբուսում, որոնցով ինքը ճամփորդել Է վերջին 14 օրը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հավելվածը մշակվել Է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի, Չինաստանի Էլեկտրոնիկայի գիտատեխնիկական կորպորացիայի (CETC) եւ ՉԺՀ-ի Պետխորհրդի հետ համատեղ:

Հավելված մուտքի ստանալ կարելի Է՝ սքանավորելով հատուկ QR կոդը, այնուհետեւ անհրաժեշտ Է գրանցվել շարժական հեռախոսի համարի միջոցով եւ անցնել անձի հավաստում՝ մտցնելով իսկական անունն ու ինքնության հավաստագրի համարը:

Օտարերկրացին իր փաստաթղթերով գրանցվել չի կարող, քանի որ համակարգն ընդունում Է սոսկ Չինաստանի քաղաքացիների ինքնության հավաստագրերը: Այն դեպքում, եթե օգտատերը հայտնաբերի, որ վարակման հավանականություն այնուամենայնիվ կա, խորհուրդ Է տրվում մնալ տանը եւ անհապաղ կապվել բժշկական հիմնարկների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը