Աշխարհ

10.02.2020 13:10


Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ պանծալի «Օսկար»-ին

Բրեդ Փիթը դերասանական խաղի համար առաջին անգամ արժանացավ պանծալի «Օսկար»-ին

Հոլիվուդյան պահանջված արտիստ Բրեդ Փիթը, որն իր դերասանական գործունեության ընթացում չորս անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, բայց չի արժանացել բաղձալի արձանիկին (նա տարիներ առաջ այս մրցանակը ստացել է որպես «12 տարվա ստրկություն» կինոնկարի պրոդյուսեր), «Օսկար»-ի 92-րդ մրցանակաբաշխությանը հաղթեց «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում:

Փիթը մրցանակի արժանացավ ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմում դերակատարման համար: Ֆիլմը պատմում է հոլիվուդյան իրադարձությունների մասին, որոնք ծավալվում են 1969-ին՝ Հոլիվուդի «Ոսկե դար»-ի մայրամուտին: Ըստ սյուժեի՝ հայտնի հեռուստասերիալի դերասան Ռիկ Դալտոնն ու նրա կրկնորդ Քլիֆ Բուտը փորձում են իրենց տեղը գտնել կինոարտադրության արագափոխ աշխարհում։

Այս խորագրի վերջին նյութերը