Գյումրիում թերահավատությամբ են վերաբերվում Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպանին
Գյումրիում բավական թերահավատությամբ են վերաբերվում Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանին և գտնում են, որ նոր պաշտպանի գործունեությունից որևէ ակնկալիք չունեն: Իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը Կարեն Անդրեասյանին չվստահելու իր պատճառներն ունի։
–Խոսքը մինչև էդ իրավապաշտպան գործունեությամբ աչքի չընկած մարդու մասին է: Ինչքան իրենք լոյալ են իշխանություններին, որ կարող են թույլ տալ, որ նա այդպիսի հաղորդումներ վարի: Այդ լոյալությունը և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իրար հետ ոչ մի կապ չունեն,-նշել է Սեյրան Մարտիրոսյանը:
Վերջինս նաև գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում կայացած չէ, ավելին, որևէ հեղինակություն չի վայելում.
–Երևանի կենտրոնում պարփակված գործունեությունը, հերթապահ այցերը՝ տարվա մեջ մեկ այց զորմասեր, մեկ այց մեկուսարան և այլն, ընտրված մասնակիցներով ինչ–որ քննարկումներ. սա չէ այդ ինստիտուտը, սա այդ ինստիտուտի խեղճուկրակ կապկումն է,-ասել է իրավապաշտպանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի