Լրահոս

03.03.2011 17:35


ՀՅԴ-ն դատապարտում է

ՀՅԴ-ն  դատապարտում է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարություն է տարածել ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

«ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մարտի 3-ի առավոտյան ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Իրենց իրավունքների պաշտպանությանն ուղղված ՀՀ քաղաքացիների խաղաղ ցույցը իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից խոչընդոտվել է ուժի կիրառմամբ: Տուժել են ՀՀ քաղաքացիներ: Բռնություն է կիրառվել անձեռնմխելիությամբ օժտված ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ:

Դատապարտում ենք տեղի ունեցածը: Իրավասու մարմիններից պահանջում ենք անցկացնել անաչառ քննություն, տալ կատարվածի իրավական գնահատականը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը