Լրահոս

03.03.2011 17:11


Վարդգես Գասպարին ազատ է արձակվել

Այսօր, ժամը 13 անց 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  աշխատակազմ  է զանգահարել փաստաբան Ստեփան Ոսկանյանը և տեղեկացրել, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժնի աշխատակիցները չեն թույլատրում իրեն տեսակցել  ՀՀ կառավարության շենքի մոտից բաժին բերված իր պաշտպանյալ Վարդգես Գասպարիին և խնդրել է Պաշտպանի աջակցությունը:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման հարցերով պատասխանատուն  զանգահարել է ոստիկանության բաժնի պետին: Վերջինս հավաստիացրել է, որ փաստաբանը, հերթապահ մասին տեղեկացնելուց հետո, կարող է հանդիպել Վ. Գասպարիին:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբը ժամը 14 անց 51-ին նաև   այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնի բաժին:

Բաժնում պարզվել է, որ թույլատրվել է փաստաբանի հանդիպումը  Վ. Գասպարիին և փաստաբանը այդ ընթացքում եղել է Գասպարիի մոտ:

15 անց 10-ից հետո Վ. Գասպարին ազատ է արձակվել:

Տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը