Աշխարհ

10.02.2020 10:44


Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի

Ռենե Զելվեգերը՝ տարվա լավագույն դերասանուհի

«Ջուդի» ֆիլմում գլխավոր դերակատարի խաղի համար դերասանուհի Ռենե Զելվեգերը հաղթեց «Օսկար»-ի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ փետրվարի 9-ին Լոս Անջելեսի Դոլբի թատրոնում:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում Զելվեգերից բացի ներկայացված էին Սինթիա Էրիվոն «Հարիեթ», Սքարլեթ Յոհանսոնը «Ամուսնական պատմություն», Սիրշա Ռոնանը «Փոքրիկ կանայք», Շարլիզ Թերոնը «Սկանդալ» ֆիլմերով:

«Ջուդի» Ֆիլմի գործողությունները զարգանում են 1968 թվականի ձմռանը, երբ Ջուդի Գարլենդը տեղափոխվում է Լոնդոն «The Talk of the Town» ակումբում համերգների մասնակցելու համար: Լավագույն ժամանակներից անցել է երեսուն տարի, և Ջուդիի ձայնն առաջվանը չէ, բայց նրա կամքն ու կյանքի նկատմամբ վերաբերմունքն ավելի հասուն են դարձրել երգչուհուն: Չնայած լեգենդար արտիստուհին չորս անգամ անհաջող ամուսնություն է ունեցել, պատրաստ է հանդիպել երիտասարդ տղամարդու հետ:

Այս խորագրի վերջին նյութերը