Լրահոս

03.03.2011 17:04


ՌԴ ԱԳՆ. «ԼՂ–ի շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափը հնարավորություն է տվել մոտեցնել կողմերի դիրքորոշումները»

Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն այսօր հայտարարել է, թե ԼՂ շուրջ բանակցությունների եռակողմ ձևաչափը հնարավորություն է տվել մոտեցնել երկու կողմերի դիրքորոշումները և ամրապնդել վստահության միջոցները։

Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ միասին, բոլոր ջանքերն է գործադրում առաջընթացի հասնելու համար։ Եռակողմ ձևաչափով 2010թ. երեք հանդիպում է տեղի ունեցել, և այդ շփումները հնարավորություն են տվել մոտեցնելու երկու կողմերի դիրքորոշումներն ու ամրապնդելու վստահության միջոցները,–ասել է նա։

Այնուհետև Ա. Լուկաշևիչը նշել է.

Մենք կարծում ենք, որ Սոչիում կայանալիք հանդիպմանը Դմիտրի Մեդվեդևը հնարավորություն կունենա վերլուծելու, թե ինչպես են տարվել աշխատանքները գագաթնաժողովների միջև ընկած ժամանակահատվածում, և որոշակիացնելու հետագա քայլերը, որոնք ուղղված կլինեն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման երկուստեք ընդունելի լուծումը գտնելուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը