«Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, որի մասին նրան հայտնի է դարձել ոչ պաշտոնական մի աղբյուրից, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից: Չորս օր անց նա ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմնի կողմից, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ հետաքննություն իրականացնող մարմին:
Տիգրան Փոստանջյանը պահվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները ինչպես իր փաստաբանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ: Ս.թ. փետրվարի 23-ին դատարանը, բավարարելով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը, որոշում է կայացրել Տ.Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Տ.Փոստանջյանի նկատմամբ ոչ պատշաճ գործընթացներով քրեական հետապնդում իրականացնելու և նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը հիմնավոր կասկած են հարուցում, որ այդ քայլերը միտված են խոչընդոտելու նրա քրոջ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործունեությունը` հանուն ժողովրդավար ու ազատ Հայաստանի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինի գործելաոճը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Տ.Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ ուղղակի և անուղղակի բռնաճնշումներ կիրառելուց»։
«ԹրանսփարենսիԻնթերնեշնլհակակոռուպցիոնկենտրոն»«Հույս» ՀԿ«Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» կոմիտե «Իրավունքի և ազատության կենտրոն»
ՀԿ–ները դատապարտում են
«Ս.թ. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի նկատմամբ սկսվել է քրեական հետապնդում, որի մասին նրան հայտնի է դարձել ոչ պաշտոնական մի աղբյուրից, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից: Չորս օր անց նա ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմնի կողմից, որը Հայաստանի Հանրապետության քրեադատավարական օրենսդրությամբ չի հանդիսանում նրան մեղսագրվող արարքի նկատմամբ հետաքննություն իրականացնող մարմին:
Տիգրան Փոստանջյանը պահվել է Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության ժամանակավոր պահման մեկուսարանում, իսկ մի քանի օր անց տեղափոխվել Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկ: Այս ընթացքում բազմիցս ապօրինի կերպով արգելվել են նրա տեսակցությունները ինչպես իր փաստաբանի, այնպես էլ ԱԺ պատգամավորների հետ: Ս.թ. փետրվարի 23-ին դատարանը, բավարարելով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը, որոշում է կայացրել Տ.Փոստանջյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Տ.Փոստանջյանի նկատմամբ ոչ պատշաճ գործընթացներով քրեական հետապնդում իրականացնելու և նրա վրա հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը հիմնավոր կասկած են հարուցում, որ այդ քայլերը միտված են խոչընդոտելու նրա քրոջ` պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ընդդիմադիր քաղաքական և հասարակական գործունեությունը` հանուն ժողովրդավար ու ազատ Հայաստանի:
Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանությունների ապօրինի գործելաոճը: Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Տ.Փոստանջյանի նկատմամբ իրականացվող անօրինականությունները և ձեռնպահ մնալ ընդդիմադիր գործունեություն իրականացնող անհատների կամ նրանց հարազատների նկատմամբ ուղղակի և անուղղակի բռնաճնշումներ կիրառելուց»։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» «Հույս» ՀԿ «Երիտասարդություն հանուն ժողովրդավարության» ՀԿ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Քաղաքական բանտարկյալների կանանց «Շահխաթուն» կոմիտե «Իրավունքի և ազատության կենտրոն»