Լրահոս

03.03.2011 16:52


Դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտորի հետ

Մարտի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ:

Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Բարաքաթին է փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկու երկրների միջեւ կրթության եւ գիտության բնագավառում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Այս խորագրի վերջին նյութերը