Տնտեսական

03.03.2011 15:06


Հարկային մարմնին գույքի արգելադրման իրավունք է տրվում

Հարկային մարմնին գույքի արգելադրման իրավունք է տրվում

Խորհրդարանը քննարկում է կառավարության ներկայացրած «Հարկերի մասին» և ևս 2 օրենքներերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը: Կառավարությանն առընթեր ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը հայտնել է, որ այս փաթեթով նախատեսվում է` եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտք է ունենում պետական բյուջեի նկատմամբ, հարկային մարմնին հնարավորություն է տրվում պարտք ունեցողի գույքի օտարման, տնօրինման իրավունքը սահմափակել և արգելանք դնել: Արգելադրումը կիրառվելու է 500 հազար դրամից ավել հարկային պարտավորություններ ունեցող սուբյեկտների նկատմամբ: Արգելանքը դրվում է հատկապես տվյալ սուբյեկտի բանկային հաշիվների և գույքի նկատմամբ: Հարկային մարմինը գույքը պետք է արգելադրի 30 օրվա ընթացքում, այն բռնագանձելու հայց ներկայացնի դատարան և բռնագանձումն իրականացնի դատարանի վճռից հետո միայն: Պարտքի նկատմամբ վճարման ենթակա օրվանից ամեն օր 0,15 տոկոս տուրք է սահմանվում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը