Լրահոս

03.03.2011 16:44


Եգիպտոսի վարչապետը հրաժարական է տվել

Եգիպտոսի վարչապետ Ահմեդ Շաֆիքը հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նրա կարգադրությամբ՝ նոր կառավարություն կկազմի տրանսպորտի նախկին նախարար Էսամ Շարաֆը։

Հղում անելով «Ռոյթերս» գործակալությանը՝ այս մասին հայտնում է «РБК» կայքը։

Հիշեցնենք, որ 2011թ. փետրվարի 11–ին հրաժարական էր տվել Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, ով իշխանության ղեկին էր 1981թ. ի վեր։ Նրա հրաժարականին նախորդել էին հակակառավարական ցույցերը։ Բարձրագույն ռազմական խորհուրդը, որին հեռանալու ժամանակ Մուբարաքը փոխանցել էր երկրի վերահսկողությունը, նախօրեին որոշում էր կայացրել ցրել Եգիպտոսի խորհրդարանն ու դադարեցնել սահմանադրության գործունեությունը։

Եգիպտոսի զինված ուժերի Բարձրագույն խորհուրդը նախատեսում է իշխանություը պահել 6 ամիս կամ մինչև նոր նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Այս խորագրի վերջին նյութերը