Աշխարհ

08.02.2020 14:00


Դարպասապահը գրավել է սեփական դարպասը՝ փորձելով հետ մղել գնդակը (տեսանյութ)

Դարպասապահը գրավել է սեփական դարպասը՝ փորձելով հետ մղել գնդակը (տեսանյութ)

Ավստրալական Ա լիգայի 18-րդ տուրում «Մելբուրն Սիթին» ընդունել է «Մելբուրն Վիկտորիին»։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 2։1 հաշվով հաղթանակով։

Երբ հաշիվը 2։0 է եղել հօգուտ «Մելբուրն Սիթիի», շվեդ հարձակվող Օլա Տոյվոնենը հետաքրքիր գոլ է խփել. գլխավոր մրցավարը տուգանային է նշանակել տանտերերի դարպասին, գնդակին մոտեցել է Տոյվոնենը ու ուղիղ հարվածով փորձել է գրավել մրցակցի դարպասը։ Հարվածից հետո գնդակն ուղիղ դարպասապահի վրա է ընթացել, սակայն վերջինս չի կարողացել գնդակն իր ձեռքերում պահել, ու փաստացի այն ուղարկել է սեփական դարպասը։

«Մելբուրն Սիթին» Ավստրալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ վաստակելով 30 միավոր։ Առաջատար «Սիդնեյին» թիմը զիջում է 10 միավորով։ «Մելբուրն Վիկտորին» 9-րդ տեղում է՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր։

Զավեշտալի գոլի դրվագը կարող եք դիտել տեսանյութի 1:40:22 րոպեից․

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը