Քաղաքական

08.02.2020 12:14

Եթե ՍԴ դատավորները հրաժարական չտան, «Իմ քայլն» անորոշ ժամկետով հետաձգելու է հանրաքվեն

Եթե ՍԴ դատավորները հրաժարական չտան, «Իմ քայլն» անորոշ ժամկետով հետաձգելու է հանրաքվեն

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սահմանադրական փոփոխությունների նախագիծն առաջիկա օրերին չի ուղարկելու Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությունն ապահովելու համար:

ԵԽԽՎ-ից եկող արձագանքները սթափեցրել են իշխանություններին, և այժմ նրանք քննարկում են իրենց իսկ նախաձեռնած հանրաքվեի անցկացումը չեղարկելու կամ հետաձգելու տարբերակները: Եվ եթե մոտակա օրերին Սահմանադրական դատարանի դատավորները չներկայացնեն ազատման դիմումներ, ապա «Իմ քայլը» խմբակցությունը սահմանադրական փոփոխության նախագիծը ուղարկելու է Վենետիկ՝ անորոշ ժամկետով հետաձգելով հանրաքվեի անցկացումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։