Հայն առաջին անգամ Թուրքիայում պետական պաշտոն կզբաղեցնի
Թուրքական «Hurriyet»–ի փոխանցմամբ՝ ԵՄ հետ բանակցությունների թուրքական պատվիրակության ղեկավար Էգեմեն Բաղիշը լրագրողներին հայտնել է, թե Թուրքիայում հայն առաջին անգամ պետական հաստատությունում աշխատելու հնարավորություն է ստացել։
Նրա խոսքերով՝ երկամյա սպասելիքներից հետո Թուրքիայի Պետական խորհուրդը որոշում է ընդունել, ըստ որի՝ Թուրքիայի՝ հայկական արմատներով քաղաքացի Լեո Սուրեն Հալեպլին կարող է աշխատել Թուրքիայի պետական համակարգում։
–Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում հայն առաջին անգամ դառնում է պետական պաշտոնյա,–հայտարարել է Բաղիշը։
Մինչ այս՝ հայկական ու հունական ծագում ունեցող քաղաքացիները չէին կարող Թուրքիայում որևէ պաշտոն զբաղեցնել կամ սպա դառնալ։