Աշխարհ

07.02.2020 18:05


ԱՀԿ-ն նախազգուշացրել Է կորոնավիրուսի պատճառով բժշկական դիմակների դեֆիցիտի մասին

ԱՀԿ-ն նախազգուշացրել Է կորոնավիրուսի պատճառով բժշկական դիմակների դեֆիցիտի մասին

Աշխարհում անհատական պաշտպանության միջոցների սուր անբավարարություն Է դիտվում, որոնք անհրաժեշտ են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այս հայտարարությամբ փետրվարի 7-ին հանդես Է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք յուրաքանչյուր տարածաշրջանի երկրներ ենք առաքում անալիզների անցկացման լրակազմեր, դիմակներ, ձեռնոցներ, շնչադիմակներ ու խալաթներ: Այդուամենայնիվ, աշխարհում անհատական պաշտպանութան միջոցների խրոնիկական անբավարարություն Է դիտվում»,-նրա խոսքը մեջբերված Է Twitter-ում ԱՀԿ-ի պաշտոնական Էջում:

Գեբրեեսուսը նշել Է, որ վերջին երկու օրվա ընթացքում Չինաստանում դանդաղել Է նոր հիվանդացածների թվի աճը, բայց դա չի նշանակում, որ այն վերստին չի արագանա: Նախօրյակին Գեբրեյեսուսը հայտնել Է, որ փետրվարի 11-ին եւ 12-ին գլոբալ համաժողովի կանցկացվի նոր կորոնավիրուսի ուսումնասիրման շուրջ:

Նրա խոսքով՝ այդ հանդիպումը կոչված Է՝ սահմանելու գերակայությունները թոքաբորբի հետազոտման բնագավառում եւ համակարգել միջազգային ջանքերը բուժման մեթոդների ու պատվաստանյութերի մշակման ոլորտում: Չինաստանում 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակը գերազանցել Է 31,1 հազարը, 636 մարդ մահացել Է, 1540-ն՝ ապաքինվել, Հուբեյի նահանգում մահացել Է եւս 69 մարդ:

Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն: Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում կարանտինի մեջ Է ավելի քան 186 հազար մարդ: Վարակման առավել մեծ թվով դեպքերը՝ 22,1 հազար, Հուբեյի նահանգում են: Այնտեղ մահացել Է 618 մարդ, դուրս են գրվել 817-ը: Շանհայի բնակչությանը հորդորում են հնարավորինս տանից դուրս չգալ եւս առնվազն երկու շաբաթ, որպեսզի կասեցվի նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի տարածումը: Ինչպես փետրվարի 7-ին գրում Է Shanghai Daily թերթը, համապատասխան հանձնարարականով հանդես Է եկել կորոնավիրուսի վերահսկման եւ կանխարգելման հատուկ աշխատանքային խմբի ղեկավար դոկտոր Չժան Վենհունը, որը նաեւ Հուաշանի հիվանդանոցի ինֆեկցիոն բաժանմունքի ղեկավարն Է: Ինչպես նշել Է փորձագետը, վարակումը կարելի Է կանխել, իսկ հիվանդության դեպքերի մեծ մասը թեթեւ Է անցնում:

«Նախքան կորոնավիրուսի դեմ մասնագիտացված պատրաստուկների մշակումը, մենք անհատականորեն ենք մոտենալու յուրաքանչյուր պացիենտի բուժմանը: Ամենաարդյունավետ դեղամիջոցը պացիենտի իմունիտետն Է»,-ասել Է Չժան Վենհունը: Հոնկոնգցի գիտնականները մշակել են դյուրակիր սարք, որը թույլ Է տալիս արագ եւ արդյունավետորեն ախտորոշել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակումն ընդամենը 40 րոպեում: Ինչպես փետրվարի 7-ին հայտնել Է South China Morning Post թերթը, սարքն արդեն սկսել Է կիրառվել Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հուբեյի նահանգում, որը հայտնվել Է համաճարակի կենտրոնում:

Սարքն անալիզի Է ենթարկում օրգանիզմի հեղուկ արտաթորումների նմուշները: Չինաստանի իշխանությունները 66,74 միլիարդ յուան (ընթացիկ փոխարժեքով 9,56 միլիարդ դոլար) են հավաքագրել2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի դեմ պայքարելու համար: Փետրվարի 7-ին այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի ֆինանսների փոխնախարար Յույ Վեյպինը: «Համապատասխան գումարից արդեն ծախսվել Է 28,48 միլիարդ յուան (4,08 միլիարդ դոլար)»,- ճշտել Է նա մամուլի ասուլիսում: Պետական պաշտոնյայի խոսքով՝ այդ հատկացումների մոտավորապես 25 տոկոսն ապահովել Է երկրի կենտրոնական բյուջեն: 30-ից ավելի շանհայական ռոբոտ-ախտահանիչներ են սկսել աշխատել Չինաստանի Ուհան քաղաքի՝ կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի հիվանդանոցներում: Դրանք բժիշկներին օգնում են պայքարելու վարակի դեմ: Նշվում Է, որ ռոբոտները մշակել եւ արտադրել Է Շանհայի TMiRob ընկերությունը: Կազմակերպության գլխավոր տնօրենը զանգվածային լրատվամիջոցներին հայտնել Է, որ ռոբոտներն սպիտակ գույնի են, դրանց «գլուխները» հանդերձված են ջրածնի պերօքսիդի փոշեցիրով, իսկ «փորի մեջ» ներսարված են ինն ուլտրամանուշակագույն լամպեր: Խելացի ռոբոտները կարող են կատարել տարբեր տեսակի վարակազերծումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը