Իդլիբում Թուրքիայի զինուժը կրակ է բացել Սիրիայի բանակի վրա
Թուրքիայի զինված ուժերը հրետակոծել են Սիրիայի կառավարական ուժերի դիրքերը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սիրիայի բանակն իր վերահսկողության տակ է առել Սերաքիբ բնակավայրը, որն ըստ թուրքական աղբյուրների՝ ունի ռազմավարական էական նշանակություն։ Կրակը բացվել է թուրքական այն դիտակետերից, որոնք մոտ են Սերաքիբին։
Նշվում է, որ այդտեղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերի և ընդդիմադիր զինյալների միջև բախումներ են եղել։ Թուրքական ուժերը փորձել են նման կերպ զսպել Սիրիայի բանակին և պաշտպանել Իդլիբում իրենց դիտակետերը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։
Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան՝ Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։

Աղբյուրը՝ ermenihaber.am