Լրահոս

03.03.2011 16:32


ԱԺ նախագահը Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքներ ունի

ԱԺ նախագահը Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից դրական ակնկալիքներ ունի

Անդրադառնալով մարտի 5-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը՝  ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ լուրջ որևէ բան չի ակնկալում, սակայն իր կարծիքով դրական գործընթացներ կսկսեն զարգանալ.

-Ես համոզված եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները փորձելու են ինչ-որ մի լուծում գտնել: Ես համոզված եմ, որ դրական տեղաշարժ է լինելու ամսի 5-ի հանդիպման ժամանակ,- ասել է Հ. Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, նա նշել է, որ դա իրենց զենքն է, որով փորձում են ահաբեկել Հայաստանին, սակայն ՀՀ նախագահը հստակ հայտնել է, որ մենք պատերազմ չենք ցանակում, բայց նաև պատրաստ ենք պաշտպանել մեր հողն ու ժողովրդին:

-Դա մեր վրա որևէ բացասական ազդեցություն կամ մեր դիրքի փոփոխության չի կարող բերել: Մենք հստակ մեր դիրքորոշումներն ասել ենք և պատրաստ ենք այդ 3 սկզբուքնների շուրջ բանակցել` տարածքային ամբողջականություն, ուժի չկիրառում և ժողովրդի ինքնորոշման իրավունք,- ընդգծել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը