Քաղաքական

07.02.2020 16:33

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Վահե Գրիգորյանն էր գրել

Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթը Վահե Գրիգորյանն էր գրել

Հրապարակը գրւմ է․ Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ գրավոր խոսելու հանգամանքը շատերին է զարմացրել։ Նա, որպես կանոն, թղթից չի խոսում, սակայն ԱԺ երեկվա արտահերթ նիստում ելույթը կարդում էր թղթից։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ելույթի իրավական մասը գրել է Սահմանադրական դատարանի՝ իր «սրտի դատավոր» Վահե Գրիգորյանը:

Ավելին՝ ելույթի սկզբնական մասում, կարելի է ասել, հենց Վահե Գրիգորյանի հայտնի նամակի ուղղակի մեջբերումն էր, երկրորդ հատվածում անդրադարձ էր կատարվում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի դեմ քրեական գործին, որն, ըստ էության, մտել է փակուղի եւ նախաքննության մարմինը դրա լուծումը չի տեսնում, իսկ վերջին հատվածն ուղղակի սպառնալիք էր՝ ուղղված Սահմանադրական դատարանի գործող անդամներին և անգամ իրավական ճանապարհով հակասահմանադրական հանրաքվեն վիճարկողներին:

Ըստ մեր աղբյուրի, Վահե Գրիգորյանի գրած տեքստին Փաշինյանը ավելացրել է միայն մի քանի իրեն բնորոշ արտահայտություններ, օրինակ՝ «շնաբարո դուրսպրծուկների վնգստոց», «շնագայլերի ոհմակ»: Այսպես ասած՝ «տեղայնացրել» է Գրիգորյանի գրած իրավական անհեթեթությունը՝ դրան հաղորդելով փաշինյանական բառապաշարը։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։