Աշխարհ

07.02.2020 19:55


Բացահայտվել է Ջենիֆեր Լոպեսի երիտասարդության գաղտնիքը

Բացահայտվել է Ջենիֆեր Լոպեսի երիտասարդության գաղտնիքը

Հոլիվուդյան դերասանուհի եւ երգչուհի Ջենիֆեր Լոպեսն սպորտով զբաղվում Է շաբաթը վեց անգամ եւ ճիշտ Է սնվում: Հայտնիի երիտասարդության գաղտնիքը բացահայտել են The Sun-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Լոպեսը նույն վարժությունները երբեք չի կատարում երկու օր անընդմեջ: Դրա փոխարեն նա միշտ փորձում Է ֆիզիկական բռնվածության իր համար նոր տեսակներ՝ յոգայից մինչեւ բռնցքամարտ: «Ես 100 տոկոսով վստահ եմ, որ առանց սպորտի ես այսքան երջանիկ չԷի լինի»,-մեկնաբանում Է 50-ամյա դերասանուհին:

Լոս-Անջելեսում Լոպեսը մարզվում Է հայտնի անհատական մարզիչ Թրեյսի Անդերսոնի հետ, որի հաճախորդներն են նաեւ դերասանուհի Գվինեթ Փելթրոուն եւ երգչուհի Մադոննան: Իսկ Նյու Յորքում աստղին մարզում Է մեկ այլ հրահանգիչ՝ Դեւիդ Քիրշը: Նրա ծրագիրը ներառում Է բարձր ինտենսիվությամբ շրջանաձեւ վարժանքները, քիքբոքսինգը, որովայնի մկանների վարժությունները, ինչպես նաեւ պոլ դենսը:

Դեմքի թարմությունը պահպանելու համար Ջենիֆեր Լոպեսն առաջին հերթին հետեւում Է քնի տեւողությանը: «Ինձ հարկավոր Է քնել օրական ինը-տասը ժամ, ինչն իդեալական կլիներ: Բայց դա միշտ չի հաջողվում, ուստի ես ջանում եմ քնել գոնե ութ ժամ»,-պատմել Է երգչուհին եւ հավելել, որ ժամանակ առ ժամանակ զբաղվում Է մեդիտացիայով: Քնելուց առաջ Լոպեսը դեմքը պատում Է խոնավացնող քսուկով, ինչպես նաեւ պարբերաբար օգտագործում Է գլիկոլաթթու, որը «թարմություն եւ լրացուցիչ փայլ» Է տալիս իր մաշկին:

Լոպեսը նշել Է, որ օրվա ընթացքում, եւ հատկապես մարզումներից առաջ, շատ ջուր Է խմում, խուսափում Է կոֆեինից եւ ալկոհոլից, ինչպես նաեւ իր օրաբաժնից բացառել Է ռաֆինացված մթերքները: Իր առավոտը նա սկսում Է պրոտեինային կոկտեյլով: Նրա լանչը սովորաբար բաղկացած Է սաղմոնից՝ բրոկոլիի եւ դդմիկի հետ, ճաշը՝ բրնձից, լոբազգիներից, հավից կամ մսից: Հայտնին ռեստորաններում նույնպես ջանում Է ընտրել առողջ կերակուր:

Այս խորագրի վերջին նյութերը