Լրահոս

03.03.2011 15:23


Հովիկ Աբրահամյան. «Մենք քաղբանտարկյալներ չունենք»

Հովիկ Աբրահամյան. «Մենք քաղբանտարկյալներ չունենք»

Հայաստանի հարցով զեկուցողների հետ հանդիպում տեղի է ունենալու: Այս մասին լրագրողներին ասել է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Լրագրողի դիրտարկմանը, որ համազեկուցողները, մասնավորապես Ջ.Պրեսկոտը,  պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին, ԱԺ նախագահն ասել է.

-Մենք քաղբանտարկյալներ չունենք: Այդ գնահատականը ես չգիտեմ, թե ում կողմից է հնչում, բայց բազմաթիվ առիթներով ասել եմ, հիմա էլ եմ ուզում ասել, որ մենք որևէ մեկին քաղաքական հայացքների համար տրամադրված չենք կալանավորել կամ պահել: Դա մեզ ոչինչ չի տալու:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին ազատ արձակելուն, Հ.Աբրահամյանը նշել է, որ բաց թողնողն ինքը չէ, ՀՀ դատարանները շատ անկախ են և կորոշեն եթե մեղավոր չեն` բաց կթողնեն:

Անդրադառնալով ՀՀ-ին վերաբերյալ բանաձևերի կատարմանը, նա նշել է.

-Մեր բանաձևերը, մեր պարտավորությունները, որ մենք ունենք բոլորն իրականացնելու ենք: Միշտ հիշեք՝ բանաձևերը ՀՀ իշխանությանը չեն պարտադրվում, դրանք առաջարկվում են և մենք … ի՞նչ է նշանակում բանաձևերը կկատարե՞ք, թե՞ չեք կատարի: Նրանք իրավունք չունեն մեզնից որևէ բան պահանջելու: Եթե մենք պարտավորություն ենք վերցրել, ուրեմն կիրականացնենք, իսկ ինչ վերաբերում է պահանջներին, նման բան չկա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը