8 գործունեություն դուրս կմնա հաստատագրված վճարների հարկման դաշտից
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվել է Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
Նա նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է, որ ներկայումս գործող հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներից 8-ը կրճատվեն, այսինքն առաջարկվում է, որ գործունեության 8-ը տեսակները ևս անցում կատարեն հարկման սովորական դաշտ:
Այս կապակցությամբ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը հարց է ուղղել Ս.Կարայանին, խնդրելով նշել, թե որոնք են այդ 8 գործունեությունների տեսակները: Նրա կարծիքով, դա հնչեցնելու դեպքում պատգամավորները բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կունենան: Ա.Նռանյանը նաև հետաքրքրվել է, արդյոք նման օրինագիծը խոչընդոտ չի հանդիսանում այդ ոլորտներում տնտեսական գործունեության համար, ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը` չավելացնելով բյուջեի մուտքերը և այլն: Նա նաև հարցրել է, մտադիր չէ արդյոք կառավարությւոնը նվազեցնել այդ 8 գործունեությունից կազմված ցանկը:
Սուրեն Կարայանը թվարկել է այդ գործունեությունների ցանկը` հյուրանոցային օբյեկտների գործունեություն, բենզինի և դիզվառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը, համակարգչային խաղերի գկազմակերպում, բանկետների, բիլիարդ խաղի կազմակերպում, ավտոտրանսպորտային և ավտոկանգառների գործունեություն: Նա նշել է, որ չի կիսում այն մտավախությւոնը, թե սրանով ավելացվում են կոռուպցիոն ռիսկերը: Կառավարությւոնը, նրա խոսքերով առաջարկում է անցում կատարել հարկման ավելի արդար համակարգի:
8 գործունեություն դուրս կմնա հաստատագրված վճարների հարկման դաշտից
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ-ում քննարկվել է Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նա նշել է, որ օրենքի նախագծով առաջարկվում է, որ ներկայումս գործող հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակներից 8-ը կրճատվեն, այսինքն առաջարկվում է, որ գործունեության 8-ը տեսակները ևս անցում կատարեն հարկման սովորական դաշտ: Այս կապակցությամբ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը հարց է ուղղել Ս.Կարայանին, խնդրելով նշել, թե որոնք են այդ 8 գործունեությունների տեսակները: Նրա կարծիքով, դա հնչեցնելու դեպքում պատգամավորները բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ կունենան: Ա.Նռանյանը նաև հետաքրքրվել է, արդյոք նման օրինագիծը խոչընդոտ չի հանդիսանում այդ ոլորտներում տնտեսական գործունեության համար, ավելացնում են կոռուպցիոն ռիսկերը` չավելացնելով բյուջեի մուտքերը և այլն: Նա նաև հարցրել է, մտադիր չէ արդյոք կառավարությւոնը նվազեցնել այդ 8 գործունեությունից կազմված ցանկը: Սուրեն Կարայանը թվարկել է այդ գործունեությունների ցանկը` հյուրանոցային օբյեկտների գործունեություն, բենզինի և դիզվառելիքի մանրածախ վաճառքի գործունեությունը, համակարգչային խաղերի գկազմակերպում, բանկետների, բիլիարդ խաղի կազմակերպում, ավտոտրանսպորտային և ավտոկանգառների գործունեություն: Նա նշել է, որ չի կիսում այն մտավախությւոնը, թե սրանով ավելացվում են կոռուպցիոն ռիսկերը: Կառավարությւոնը, նրա խոսքերով առաջարկում է անցում կատարել հարկման ավելի արդար համակարգի:
7or.am