«ԵԽԽՎ-ն կարող է Հայաստանի դեմ բանաձև ընդունել». Դանիելյանը` ՍԴ–իշխանություն վեճի մասին (տեսանյութ)
ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է ներքաղաքական զարգացումների կիզակետում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացրել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Ստեփան Դանիելյանը չի անձնավորում հակամարտությունը և հուսով է, որ ՍԴ-ն կկարողանա պահպանել իր ինքնուրույնությունը, ինչը կլինի մեծ նվաճում մեր պետականության համար, և հաջորդ իշխանությունների օրոք կծառայի որպես լավ օրինակ:
«Դիվանագիտական լեզի առումով ՍԴ-ի խնդրին առնչվող միջազգային հայտարարություններում կան կոպիտ արտահայտություններ, ու եթե այսպես շարունակվի, հաջորդը կլինի ավելի կոպիտ, և ՍԴ-ի հարցով Հայաստանի դեմ կարող է ԵԽԽՎ-ի կողմից բանաձև ընդունվել: Եթե ԵԽ անդամ որևէ երկիր իրեն նման բան է թույլ տալիս, ապա դա կարող է նախադեպ լինել մյուսների համար, իսկ դա արդեն ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ եվրոպական կառույցի խնդիրն է»,-նշեց քաղաքագետը:
Ստեղծված իրավիճակի առթիվ ավելի վաղ հայտարարություններով հանդես էին եկել ԵԽԽՎ հայաստանյան մշտադիտարկողներն ու Վենետիկի հանձնաժողովի նախագահը:
Հիշեցնենք` Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն խոսել էր Հայաստանում ստեղծված Սահմանադրական ճգնաժամի մասին, նշել, որ կիսում է ԵԽԽՎ մոնիտորինգի համազեկուցողների մտահոգությունները կառավարություն-ՍԴ լարվածության վերաբերյալ: ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողներն իրենց հերթին նշել էին, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այպիսի գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում:

Աղբյուրը՝ armeniasputnik.am