Լրահոս

03.03.2011 15:19


ՀԱԿ–ը Ժիրայր Սեֆիլյանի ելույթը հանրահավաքում նպատակահարմար չի՞ համարում

 ՀԱԿ–ը  Ժիրայր Սեֆիլյանի ելույթը հանրահավաքում նպատակահարմար չի՞ համարում

Սարդարապատ շարժաման նախաձեռնող խմբի անդամ, արցախյան հերոսամարտի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն էր տարածել, թե ՀԱԿ հանրահավաքի ժամանակ իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ նրան թույլ չեն տվել ելույթ ունենալ՝ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն ասել է, թե ամեն հանրահավաքից առաջ  ելույթների համար իրենց հարյուրավոր մարդկիկ  են դիմում։

Մենք էլ հասկանում ենք, որ ելույթների քանակը  չի կարող անսահմանափակ լինել ու  կատարում ենք ընտրություն։ Բայց այդ հարյուր մարդկանցից 98–ը, հասկանալով, հայտարարություն չեն կատարում, թե մենք ինչ ենք անում, իսկ երկուսը կատարում են։ Որևէ խնդիր չեմ տենսում։ Ամեն զանգվածային միջոցառման կազմակերպիչ  ինքն է որոշում, թե ինչպես անցկացնի իր զանգվածային միջոցառումը, հաստատում է ելույթ ունեցողների ցանկը, և կարծում եմ, որ ոչ ոք չի կարող մեղադրել և իրավունք չունի մեղադրել կազմակերպիչներին այդ գործողությունների համար։ Դա մեր իրավունքն է ,–ասել է նա։

Հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանի ելույթը նպատակահարմար չի՞ համարվել թույլ տալ, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե կոնկրետ տվյալ դեպքում ելույթ ունենալու հայտը եղել է այն բանից հետո, երբ որոշումը կայացված է  եղել։

–Բայց ես վստահ չեմ, որ եթե անգամ մինչև դա դիմեին, մենք նպատակահարմար կհամարեինք թույլ տալ, թե ոչ,–ընդգծել  է նա։

Հարցին, թե գուցե Ժիրայր Սեֆիլյանին ելույթ ունենալու հնարավորությունից զրկելը կապ ունի այն բանի հետ, որ նա ելույթ է ունեցել  Տիգրան Կարապետյանի հանրահավաքում, Լևոն Զուրաբյանը պատասխանել է, թե ինքն այս կապակցությամբ որևէ այլ մեկնաբանություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը