Աշխարհ

07.02.2020 19:20


Երկարակյաց կինը նշել է իր 100-ամյակը և բացահայտել երջանիկ կյանքի գաղտնիքը

Երկարակյաց կինը նշել է իր 100-ամյակը և բացահայտել երջանիկ կյանքի գաղտնիքը

Անգլիայի Թայն-Էնդ-Ուիր կոմսության Սաութ-Շիլդս քաղաքի երկարակյաց բնակչուհին երջանիկ կյանքի գաղտնիքը համարել Է երգեցողությունը: Նրա կատարմամբ Լուի Արմսթրոնգի When You՚re Smiling երգի տեսանյութը հրապարակել Է Daily Mail տաբլոիդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 27-ին Լետիցիա Լանքասթերը նշել Է իր 100-ամյակը եւ հարազատններին ու մերձավորներին ուրախացրել լեգենդար ջազային կոմպոզիցիայի կատարմամբ: Տեսանյութում, որը նկարահանել Է նրա թոռան կինը, հոբելյարը, գլխին տիարա դրած, նստել Է բազմոցին, երգում Է եւ շարժումներ անում տակտին համապատասխան: Հոլովակի ավարտին սենյակում ծափահարություններ են լսվում: Երիտասարդ տարիքում Լանքասթերը սիրում Էր երգել ու պարել հանդիսականների առջեւ:
Երբ նա մոտավորապես 20 տարեկան Էր, պրոֆեսիոնալ ելույթներ Էր ունենում բեմի վրա: Ծերանոցում նա շարունակել Է շրջապատի մարդկանց ուրախացնել իր ելույթներով: «Ինչ տարիքում Էլ որ լինեմ, ես երբեք չեմ դադարի երգել: Ելույթները միշտ եղել են իմ կյանքի անքակտելի մասը: Դա ինձ երջանիկ Է դարձնում»,-իր գաղտնիքի մասին պատմել Է անվանակոչիկը: Լանքասթերը ծնվել Է Անգլիայում, բայց 1989 թվականին ընտանիքով տեղափոխվել Է Շոտլանդիա: Այն բանից հետո, երբ 2010 թվականին մահացավ նրա ամուսինը՝ Ջորջը, նա տեղափոխվեց տեղի ծերանոց:

Այս խորագրի վերջին նյութերը