Աշխարհ

07.02.2020 18:51


Գիտնականները «վերծանել են» քաղցկեղային բջիջները և հեղաշրջում են խոստանում բուժման բնագավառում

Գիտնականները «վերծանել են» քաղցկեղային բջիջները և հեղաշրջում են խոստանում բուժման բնագավառում

Գիտնականների միջազգային խումբն առաջին անգամ ամբողջովին վերծանել Է քաղցկեղային բջիջների 38 տեսակների ծագումնաբանական տեղեկատվությունը՝ կազմելով ԴՆԹ-ի մուտացիաների սպառիչ կատալոգ, որոնք հանգեցնում են ուռուցքաբանական հիվանդությունների զարգացման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

«Քաղցկեղի բոլոր տեսակների ամբողջական համագենի վերլուծություն» (PCAWG) աննախադեպ մասշտաբի հետազոտությունը տեւել Է ավելի քանի 10 տարի: Աշխատանքին մասնակցել են շուրջ 1300 գենետիկներ 37 երկրից, իսկ դրա արդյունքները փետրվարի 6-ին հրապարակվել են միանգամից երկու տասնյակ գիտական հանդեսներում: Իրենց իսկ գիտնականների խոսքով՝ քաղցկեղի առաջացման պատճառները կարելի Է նմանեցնել 100 հազար կտորներից բաղկացած փազլի հետ:

Մինչ օրս մենք փորձում Էինք հավաքել ընդհանուր պատկերը՝ ձեռքներիս ունենալով սոսկ հարյուրերորդական ֆրագմենտը, եւ միայն այժմ կարող ենք դրան նայել ամբողջությամբ: «Ուռուցքների ծագման եւ զարգացման մասին հավաքված տեղեկատվության միջոցով մենք կարող եք մշակել քաղցկեղի վաղ ախտորոշման նոր եղանակներ, բուժման ավելի ուղղորդված մեթոդներ, եւ ավելի մեծ հաջողությամբ բուժել հիվանդներին»,- հայտարարել Է PCAWG-ի համակարգող կոմիտեի անդամ Լինքոլն Սթայնը:

Այս խորագրի վերջին նյութերը