Լրահոս

03.03.2011 14:49


ԱԺ նախագահը տեղյակ չէր «Ժառանգության» և ոստիկանության միջև բախումից

Կառավարության շենքի մոտ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումից ՀՀ Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղյակ չէր, սակայն ասել է, որ կհետաքրքրվի:

Նա նշել է, թե ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն իրեն տեղյակ է պահել,  քառօրյայի աշխատանքներին չեն մասնակցելու:

-Դա իրենց իրավունքն է, իրենք են որոշում  կայացնում,- ասել է ԱԺ նախագահը: 7or.am

Այս խորագրի վերջին նյութերը