Լրահոս

03.03.2011 14:31


Հովիկ Աբրահամյան. «ՀԱԿ պահանջներն անիրատեսական են»

Հովիկ Աբրահամյան. «ՀԱԿ պահանջներն անիրատեսական են»

Անդրադառնալով մարտի 1-ին ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանություններին ներկայացրած 15 կետից բաղկացած պահանջներին՝ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողներին ասել է, որ իրենք դրանք կքննարկեն.

-Բայց դա պահանջ լինել չի կարող, դա իրենց տեսակետն է: Ընդդիմության տեսակետները միշտ չեն համընկնում իշխանության տեսակետների հետ: Ընդհանրապես պետք է հիշել, որ պարտադրել իշխանություններին անօրինական կամ հեղափոխութայն կոչերով, կամ ազատել այս կամ այն պաշտոնյային անընդունելի է,- ասել է Հ.Աբրահամյանն ու հավելել, որ իրենք բազմաթիվ անգամներ կոչ են արել, որ եթե ընդդիմությունը մտածում է երկրի ապագայի ու ժողովրդի մասին, կարող են գալ, նստել,  քննարկել և ողջամիտ ծրագրեր առաջարկել:

Իսկ եթե նրանք ցանկանում են գալ իշխանության, ապա Հովիկ Աբրահամյանը հիշեցրել է, որ դրա համար Սահմանադրությունում ամրագրված է, որ 2012թ. լինելու են խորհրդարանական, այնուհետև 2013թ.` նախագահական ընտրություններ և նրանք կարող են դրանց մասնակցել, ոչ թե արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչեր անել:

Ինչ վերաբերում է այդ պահանջների իրատեսականությանը, ԱԺ նախագահն ասել է.

-Անիրատեսական են:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը