Քաղաքական

06.02.2020 18:56

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի համար

ԵԽԽՎ-ն ՀՀ իշխանություններին կոչ է անում դիմել Վենետիկի հանձնաժողով՝ կարծիքի համար

«Հայաստանի խորհրդարանը որոշեց արտահերթ նիստ անցկացնել փետրվարի 6-ին, որպեսզի քննարկի մի շարք փոփոխություններ, որոնք կվերացնեն Սահմանադրական դատարանի` օրենսդրության նախագծի Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու պահանջը: Ի թիվս այլի, սա ինքնին կփոխի Սահմանադրության վերանայման կարգը: Բացի այդ, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը, կարծես թե, նպատակ ունի անհապաղ դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների ժամկետները»,-այս մասին ասվում է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմմո Կիլյունենի տարածված հայտարարության մեջ։

Համազեկուցողները նշում են, որ այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա:

«Այս համատեքստում, ինչպես նաև հաշվի առնելով այդ կապակցությամբ բարձրացված մի քանի հարցեր, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովի՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքի համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի համար, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-ասվում է հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ panorama.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։