Լրահոս

03.03.2011 13:54


ԱԺ-ի աշխատանքները սկսված ընդմիջվել են մինչև 14:30

ԱԺ-ի աշխատանքները սկսված ընդմիջվել են մինչև 14:30

ԱԺ-ի քառօրյայի վերջին օրվա աշխատանքները տապալվում են: 12:00-ից րոպեներ անց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը օրինագծերը սկսել է հերթով դնել քվեարկության: Սակայն, հիմնականում ՀՅԴ խմբակցության պատգամավորների ներկայացրած «Մշակությանին օրենսդրության հիմունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քվեարկությունից առաջ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը 20 րոպե ընդմիջում է խնդրել:

«7օր»-ին Գալուստ Սահակյանը պարզաբանել է, որ վերոնշյալ օրինագծի մեջ նախարարության համար ոչ ընդունելի կետեր կան և իրենք պետք է այդ հարցը քննարկեն:

20 րոպե հետո ՀՀԿ-ական պատգամավորները, այդուհանդերձ, կողմ են քվեարկել այդ օրինագծին` 72 կաղմ, 0 դեմ, 0 ձեռնպահ:

Անմիջապես հետո, սակայն, երբ քվեարկության է դրվել ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը, այս անգամ արդեն 20 րոպե ընդմիջում է խնդրել ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Նա էլ իր այս քայլը «7օր»-ին պարզաբանել է հետևյալ կերպ.

-Հարցը մի խնդիր ունի, մենք պետք է կողմնորոշվենք` կողմ քվեարկենք, թե դեմ:

Իսկ դիտարկամանը, որ տպավորություն է, թե այսպիսով ՀՅԴ-ն իր «մուռը» հանեց ՀՀԿ-ից` ակն ընդ ական, ատամն ընդ ատաման, Վ. Հովհաննիսյանն արձագանքել է.

-Մենք Հին Կտակարանի կանոններով չենք ապրում, մենք ապրում ենք Նո'ր Կտակարանի, քրիստոնեական Կտակարանի կանոններով:

-Եթե մի այտին հարվածում են, մյուսն ե՞ ք դեմ տալիս:

-Չէ, դուք Քրիստոսին լավ չեք հասկացել: Քրիստոսը դա' նկատի չունի,-պատասխանել է Վ. Հովհաննիսյանը` տեղեկացնելով նաև, որ օրենքն ավելի մանրակրկիտ քննարկելուց հետո եկել են եզրակացության, որ կողմ են քվեարկելու:

20 րոպե հետո ԱԺ-ն կրկին սկսել է իր աշխատանքները, սակայն կրկին ընդմիջվել, այս անգամ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի խնդրանքով:

-Ոչ մի մեկնաբանություն: Ինչ-որ տեսել եք, դա է: Ազատ եք ձեր մեկնաբանությունների մեջ,-«7օր»-ի հարցին ի պատասխան` իրենց այս քայլը չի մեկնաբանել ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Ի դեպ, քանի որ այս 20 րոպե ընդմիջումից հետո արդեն գալու էր կանոնակարգ-օրենքով սահմանված մեկ ժամանոց ընդմիջումը, Հ. Աբրահամյանը հայտարարել է, որ ԱԺ-ին իր աշխատանքները կշարունակի 14:30-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը