Աշխարհ

06.02.2020 22:40


Բժիշկը տասն օր պայքարել է կորոնավիրուսի դեմ և մահացել գերհոգնածությունից

Բժիշկը տասն օր պայքարել է կորոնավիրուսի դեմ և մահացել գերհոգնածությունից

Չինաստանի Ուհանի նահանգից բժիշկ Սուն Ինցզեն տասն օր շարունակ ավտոճանապարհին ստուգել Է վարորդների եւ ուղեւորների ինքնազգացողությունը կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ եւ մահացել գերհոգնածությամբ պայմանավորված սրտի կանգից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է The Mirror հրատարակությունը:

28-ամյա Սուն Ինցզեն աշխատում Էր Հունանի նահանգի կլինիկաներից մեկում, նահանգ, որը սահմանակից Է կորոնավիրուսի տարածման Էպիկենտրոնի՝ Հուբեյի նահանգի հետ: Ինցզեի խնդիրների մեջ Էր մտնում ճանապարհով երթեւեկող մարդկանց ինքնազգացողության ստուգումը: Բժիշկը հունվարի 25-ից գիշեր-ցերեկ զբաղվել Է դրանով: Փետրվարի 3-ի առավոտյան Ինցզեն վերադարձել Է հանրակացարան ու մահացել: Նրա 29-ամյա քույրը գտնվում Է Ուհանում, որն արդեն երկու շաբաթ Է՝ փակ Է կարանտինով: Նա իրեն մեղադրում Է, որ Ուհանից չի հեռացել քաղաքի փակվելուց առաջ եւ եղբորը չի օգնել դժվար ժամանակ:

Այս խորագրի վերջին նյութերը