«Ռ. Թորոսյանը խեղաթյուրել է ՀՀ արդարադատության նախարարությունից իրեն ուղարկված նամակի պատասխանը» հրապարակման կապակցությամբ
Ի պատասխան հիշյալ հրապարակման, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության անդամների հակասահմանադրական նշանակման խնդրով մենք վաղուց ենք զբաղվում և պարոն Թովմասյանն, առաջինը չէ, որ այդ ճանապարհով նախարարի պաշտոն է ստացել: Այսինքն, այդ խնդիրը վաղուց է ցուցադրում կլեպտոկրատիայի գոյությունը Հայաստանում և Թովմասյանի անձին այդքանով է առնչվում:
Իսկ հրապարակման մեջ Նախարարության կողմից իմ հասցեին ուղղված գնահատականն, իբր “ապօրինաբար կամ գուցե միտումնավոր խեղաթյուրել” եմ ՀՀ արդարադատության նախարարի պատասխանը, ևս մեկ ապացույց է մեր եզրահանգմանը, ինչը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է Արդարադատության նախարարին:
Բավական է միայն նշել, որ «Արդարադատության «պրոֆեսիոնալ» նախարարի մասին» Ձեր հրապարակման մեջ ես քաղվածք եմ բերել Նախարարի /տե'ս կից գրությունը/, այլ ոչ թե նրա խորհրդականի գրությունից, որը, որպես այդ հրապարակման պատասխան հաջողացրել են ներկայացնել Ձեզ, ինչին շատ մեղմ կլինի հակադարձել, անգամ “ապօրինաբար” գնահատականով:
Հավանաբար, այդ նախարարությունում այնպիսի խառնաշփոթ է տիրում այսօր, որ տեղյակ չեն, անգամ, իրենց իսկ նախարարի գրություններից:
Ի դեպ, Նախարարը պատասխանել է իմ այն գրությանը /տե'ս Հ.Գ.-1/, որ վերաբերում է տիկին Խորհրդականի այդ նույն դեմագոգիկ պատասխանին:
Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ մինչև նախարարի «պրոֆեսիոնալիզմի» մասին հրապարակային կարծիք հայտնելն, ըստ մեր սկզբունքների, դեռևս 16.02.11թ.-ին պարզաբանումների համար դիմել ենք պարոն Նախարարին /տե'ս Հ.Գ.-2/, ինչը մնացել է անարձագանք:
Ինչ արած, սրանք են Ս.Սարգսյանի ընտրյալները:
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ. Թորոսյան
Հ.Գ. – 1
ՀՀ արդարադատության նախարար
Պարոն Հ. Թովմասյանին
Մեր հերթական նախաձեռնությունները սույն խնդրով, ցույց տվեցին, որ ՀՀ Վարչապետի Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված առաջարկություններ, այդ թվում, իրավական ակտի ձևով, գոյություն չունեն, այսինքն, վերջինններիս մասին որևէ ձևով տեղեկատվություն գոյություն չունի:
Թերևս, դա է պատճառը, որ առայժմ չի ստացվում հետևել Ձեր խորհրդին և “տարբերակել քաղաքական գործընթացներն ու ընթացակարգերը իրավականից”:
Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով Ձեր պնդումն այն մասին, որ “իրավական առումով` ՀՀ Նախագահի նշված հրամանագրերով բոլոր նշանակումները կատարվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին խիստ համապատասխան”, այսինքն, Դուք ծանոթ եք /տեսել եք/ այդ առաջարկություններին, խնդրում եմ տեղեկացնել`
Որտեղ կարող ենք ծանոթանալ այդ առաջարկություններին,
Ինչպես են բաժանվել քաղաքական ընթացակարգերը իրավականից ՀՀԿ խորհրդում նախարարի պաշտոնում Ձեր թեկնածությունը քննարկելիս, որը վարել է Նախարարի պաշտոնում Ձեզ նշանակող ՀՀԿ ղեկավարը: Այսինքն, Վարչապետը ում, ինչպես և երբ է ներկայացրել Ձեր թեկնածությունը:
Հարգանքներով` Ռ. Թորոսյան
Հ.Գ. – 2
ՀՀ արդարադատության նախարար
Պարոն Հ. Թովմասյանին
Հարգելի պարոն Նախարար,
այն, որ չեք կարողանում մեր առաջարկությանը պատշաճ պատասխան տալ, դա հասկանալի է, քանի որ ՀՀ Վարչապետն իր հիշյալ լիազորությունները վաղուց է հանձնել կուսակցություններին:
Նախարարի պաշտոնին Ձեր նշանակման խնդրին մենք անդրադառնում և այդ ուղղությամբ շարունակելու եք մեր նախաձեռնություններն այն պատճառով, որ այն, ավելի քան ակնհայտ, ապացույցներ ունի նախարարների նշանակման հակսահմանադրականությունը «Դեմագոգներին» հիմնավորելու համար:
Այդ կապակցությամբ, ինչպես նաև, ի նպաստ Ձեր իսկ շահերի, առաջարկում ենք Ձեր 11.02.11թ. թիվ 01/681-11 տառասխալներով լի գրությունը /մասնավորապես` Սահմանդրություն, վաչապետ../ առանց այդ սխալների վերաուղարկել մեզ:
Ի դեպ Դուք պատասխանել եք, մեր 2266 գրությանը, այլ ոչ թե` թիվ 2265-ին, ինչպես նշված է Ձեր պատասխանում:
Հույս ենք հայտնում նաև, որ բարեփոխումների ճանապարհ ընտրած Ձեր գլխավորած նախարարության պաշտոնյաներն, առավել հարգալից կվերաբերվեն քաղաքացիների /կազմակերպությունների/ առաջարկություններին, այդ թվում, ՀՀ Կառավարության անդամի ստորագրությանը:
«Ռ. Թորոսյանը խեղաթյուրել է ՀՀ արդարադատության նախարարությունից իրեն ուղարկված նամակի պատասխանը» հրապարակման կապակցությամբ
Ի պատասխան հիշյալ հրապարակման, տեղեկացնում եմ, որ ՀՀ կառավարության անդամների հակասահմանադրական նշանակման խնդրով մենք վաղուց ենք զբաղվում և պարոն Թովմասյանն, առաջինը չէ, որ այդ ճանապարհով նախարարի պաշտոն է ստացել: Այսինքն, այդ խնդիրը վաղուց է ցուցադրում կլեպտոկրատիայի գոյությունը Հայաստանում և Թովմասյանի անձին այդքանով է առնչվում:
Իսկ հրապարակման մեջ Նախարարության կողմից իմ հասցեին ուղղված գնահատականն, իբր “ապօրինաբար կամ գուցե միտումնավոր խեղաթյուրել” եմ ՀՀ արդարադատության նախարարի պատասխանը, ևս մեկ ապացույց է մեր եզրահանգմանը, ինչը խիստ մտահոգիչ է, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է Արդարադատության նախարարին:
Բավական է միայն նշել, որ «Արդարադատության «պրոֆեսիոնալ» նախարարի մասին» Ձեր հրապարակման մեջ ես քաղվածք եմ բերել Նախարարի /տե'ս կից գրությունը/, այլ ոչ թե նրա խորհրդականի գրությունից, որը, որպես այդ հրապարակման պատասխան հաջողացրել են ներկայացնել Ձեզ, ինչին շատ մեղմ կլինի հակադարձել, անգամ “ապօրինաբար” գնահատականով:
Հավանաբար, այդ նախարարությունում այնպիսի խառնաշփոթ է տիրում այսօր, որ տեղյակ չեն, անգամ, իրենց իսկ նախարարի գրություններից:
Ի դեպ, Նախարարը պատասխանել է իմ այն գրությանը /տե'ս Հ.Գ.-1/, որ վերաբերում է տիկին Խորհրդականի այդ նույն դեմագոգիկ պատասխանին:
Հարկ եմ համարում տեղեկացնել նաև, որ մինչև նախարարի «պրոֆեսիոնալիզմի» մասին հրապարակային կարծիք հայտնելն, ըստ մեր սկզբունքների, դեռևս 16.02.11թ.-ին պարզաբանումների համար դիմել ենք պարոն Նախարարին /տե'ս Հ.Գ.-2/, ինչը մնացել է անարձագանք:
Ինչ արած, սրանք են Ս.Սարգսյանի ընտրյալները:
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտեի համակարգող Ռ. Թորոսյան
Հ.Գ. – 1
ՀՀ արդարադատության նախարար
Պարոն Հ. Թովմասյանին
Մեր հերթական նախաձեռնությունները սույն խնդրով, ցույց տվեցին, որ ՀՀ Վարչապետի Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված առաջարկություններ, այդ թվում, իրավական ակտի ձևով, գոյություն չունեն, այսինքն, վերջինններիս մասին որևէ ձևով տեղեկատվություն գոյություն չունի:
Թերևս, դա է պատճառը, որ առայժմ չի ստացվում հետևել Ձեր խորհրդին և “տարբերակել քաղաքական գործընթացներն ու ընթացակարգերը իրավականից”:
Այդ կապակցությամբ, հիմք ընդունելով Ձեր պնդումն այն մասին, որ “իրավական առումով` ՀՀ Նախագահի նշված հրամանագրերով բոլոր նշանակումները կատարվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգին խիստ համապատասխան”, այսինքն, Դուք ծանոթ եք /տեսել եք/ այդ առաջարկություններին, խնդրում եմ տեղեկացնել`
Հարգանքներով` Ռ. Թորոսյան
Հ.Գ. – 2ՀՀ արդարադատության նախարար
Պարոն Հ. Թովմասյանին
Հարգելի պարոն Նախարար,
այն, որ չեք կարողանում մեր առաջարկությանը պատշաճ պատասխան տալ, դա հասկանալի է, քանի որ ՀՀ Վարչապետն իր հիշյալ լիազորությունները վաղուց է հանձնել կուսակցություններին:
Նախարարի պաշտոնին Ձեր նշանակման խնդրին մենք անդրադառնում և այդ ուղղությամբ շարունակելու եք մեր նախաձեռնություններն այն պատճառով, որ այն, ավելի քան ակնհայտ, ապացույցներ ունի նախարարների նշանակման հակսահմանադրականությունը «Դեմագոգներին» հիմնավորելու համար:
Այդ կապակցությամբ, ինչպես նաև, ի նպաստ Ձեր իսկ շահերի, առաջարկում ենք Ձեր 11.02.11թ. թիվ 01/681-11 տառասխալներով լի գրությունը /մասնավորապես` Սահմանդրություն, վաչապետ../ առանց այդ սխալների վերաուղարկել մեզ:
Ի դեպ Դուք պատասխանել եք, մեր 2266 գրությանը, այլ ոչ թե` թիվ 2265-ին, ինչպես նշված է Ձեր պատասխանում:
Հույս ենք հայտնում նաև, որ բարեփոխումների ճանապարհ ընտրած Ձեր գլխավորած նախարարության պաշտոնյաներն, առավել հարգալից կվերաբերվեն քաղաքացիների /կազմակերպությունների/ առաջարկություններին, այդ թվում, ՀՀ Կառավարության անդամի ստորագրությանը:
Հարգանքներով` ՀՊԱԿ նախագահ Ռ. Թորոսյան