Լոնդոնի դատարանը նախադեպային վճիռ է կայացրել ադրբեջանցի բանկիրի կնոջ նկատմամբ
Ադրբեջանի միջազգային բանկի (ԱՄԲ) նախկին ղեկավար Ջահանգիր Հաջիեւի կինը Լոնդոնի դատարանում չկարողացավ վիճարկել կարգադրագիրը, որը նրանից պահանջում Է բացատրել հեղինակավոր Նայթսբրիջի շրջանում տան գնման փողի ծագումը: Ինչպես փետրվարի 5-ին հայտնել Է The Daily Telegraph թերթը, այժմ, եթե Զամիրա Հաջիեւան չկարողանա հաշիվ տալ, թե ինչպես Է ստացել այդ միջոցները, Լոնդոնի արեւմուտքում գտնվող նրա առանձնատան վրա կալանք կդրվի Մեծ Բրիտանիայի իշխանությունների կողմից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հաջիեւան Մեծ Բրիտանիայի առաջին բնակիչն Է, որի նկատմամբ 2018 թվականի փետրվարին կիրառվել Է «Չպարզված ծագման հարստության կալանագիր»(Unexplained Wealth Orders, UWO) նոր իրավական մեխանիզմը: Ընդամենը տրվել Է երկու կալանագիր. կնոջից պահանջել են բացատրել, թե որտեղից են իր եւ իր ամուսնու մոտ միջոցներ հայտնվել Նայսթբրիջում 11,5 միլիոն ֆունտ ստեռլինգ (13,5 միլիոն դոլար) արժողությամբ տան գնման համար Բարքշիրի կոմսությունում՝ Ասքոթ ավանի մերձակայքում, որտեղ ամեն տարի տեղի են ունենում հռչակավոր ձիարշավները:
Հետաքննության փաստաթղթերում նաեւ նշված Է, որ վերջին տասը տարում Հաջիեւան Լոնդոնի Harrods հանրախանութում 16 միլիոն ֆունտ (21 միլիոն դոլար) Է ծախսել պերճանքի իրերի համար: Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունում ողջունել են դատարանի վճիռը՝ այն անվանելով «օգտակար նախադեպ UWO-ին վերաբերող ապագա գործերի համար»:
Զամիրա Հաջիեւան Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Հաջիեւի (այդ պաշտոնն զբաղեցրել Է 2001 – 2015 թվականներին) կինն Է: 2016 թվականին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի կողմից բանկիրը դատապարտվել Է 15 տարվա ազատազրկման վատնումների եւ խարդախության մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: