Լրահոս

03.03.2011 12:38


Սպանությունը բացահայտվել է

Մարտի 2-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Օղակաձև զբոսայգում` Կամերային երաժշտության տան հարևանությամբ, դանակահարություն է տեղի ունեցել:Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ որովայնի և կրծքավանդակի մասերում ստացած կտրած-ծակած վնասվածքներց մահացել է 41-ամյա Արթուր Նազարյանը:Նույն վայրից, մարմնի ծակած-կտրած թափանցող վնասվածքով, հիվանդանոց է տեղափոխվել 44-ամյա Վասիլի Ա.-ն, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:Դեպքի վայրից ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանության մասնակից, 43-ամյա  Վարդան Բ.-ին: Նրա ձեռքի մասում առկա է եղել կտրած-ծակած վնասվածք:Մարտի 3-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված հանցագործությունը կատարելու համար, Սարկավագի փողոցի թիվ 78/ա շենքի մոտից  բերման է ենթարկվել 50-ամյա Արմեն Ս.-ն:Հանցագործության գործիք դանակը  առգրավված է:Ա. Սիմոնյանը ձերբակալված է:Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը