Լրահոս

03.03.2011 12:05


Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին

Ոստիկանները ցուցարարներին թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին

Ինչպես արդեն տեղեկացրել էին, այսօր այսօր` ժամը 10։30–12։00–ը, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ նախատեսել էին բողոքի գործողություն իրականացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։ Սակայն, ոստիկանները շրջապահել են ցուցարարներին ու թույլ չեն տալիս մոտենալ կառավարության շենքին: Բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հավաքված են Գլխավոր փոստի շենքի մոտ:

Ցուցարարները պահանջում են. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մերընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրնարգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի, և պետությաններսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։

Ի դեպ, ցուցարարներից մեկի ինքնազգացողությունը բողոքի գործողության ժամանակ վատացել է: Դեպքի վայր է ժամանել «Շտապ օգնության» ծառայության ավտոմեքենան։ Քաղաքացուն առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Այս խորագրի վերջին նյութերը