Երեխաների հաշվառումը ծնողների գլխին խաթաբալա է դարձել
Այսօր «7օր»–ի խմբագրություն են զանգահարել մի խումբ քաղաքացիներ և ահազանգել, որ հանրակրթական դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններն իրենցից անհապաղ պահանջում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային գրասենյակներից մի շարք փաստաթղթեր ներկայացնել։ Թե կոնկրետ ինչի՞ համար են անհրաժեշտ այդ փաստաթղերը, ծնողների հարցն անպատասխան է մնում։ Տնօրեններն իրե՛նք էլ չգիտեն։ Իսկ եթե ծնողները, այդուհանդերձ, չներկայացնեն այդ փաստաթղթերը, ի՞նչ է լինելու երեխայի հետ, նրան դպրոցից կամ մանկապարտեզից հեռացնելո՞ւ են. դպրոցի տնօրենները դարձյալ չգիտեն։ Ընդ որում, այսպես ասած պասպորտսեղաններում այնքան մեծ հերթեր են գոյացել, որ ծնողները ստիպված են մի քանի ժամ կորցնել։
«7օր»–ը պարզաբանումների համար դիմել է ՀՀ տարածքային կառավարման նախարարություն։ Հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Զոյա Բարսեղյանը մեզ ասել է, որ գործընթացը կապված է երեխաների հաշվառման հետ, որպեսզի ամբողջականացվի բնակչության պետական ռեգիստրը։ 2006թ. ներդրված գործող ռեգիստրը պարունակում է տվյալներ միայն 2006թ.–ից ծնված երեխաների մասին։
–Մինչև 2006թ. ծնված երեխաների մասին տվյալներն ամբողջական չեն։ Որոշվել է այդ միջոցով ամբողջականացնել, քանի որ Հայաստանում կան երեխաներ, որոնց ծնունդները նույնիսկ գրանցված չեն, այսինքն չունեն ծննդյան վկայական, և դա մեծ ռիսկեր է պարունակում,–ասել է Զ. Բարսեղյանը։
Նշենք, որ երեկ ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի հարցին ի պատասխան՝ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն անդրադարձել է այս խնդրին՝ նշելով, որ երկու մարզերի և Երևան քաղաքի 1500 ընտանիքների շրաջնում 2010թ.անցկացված հետազոտությունը հայտնաբերել է 100–ից ավել չգրանցված երեխայի։
Հատկանշական է, սակայն, որ օրինակ դպրոցների մուտքի դռան վրա ամրացված հայտարարություն–զգուշացումներում նշված է, թե ի թիվս այլ փաստթաթղթերի՝ ծնողը պետք է ներկայացնի նաև երեխայի սոցքարտի կրկնօրինակը և տան սեփականաշնորհման վկայականի կրկնօրինակը։ Թե ընդհանրապես ի՞նչ պարտադիր է երեխայի սոցքարտը կամ թե ինչո՞ւ է երեխայի հաշվառման համար անհրաժեշտ տան սեփականաշնորհման կրկնօրինակը, Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատուն չկարողացավ պատասխանել։
–Պատասխանատու մարմինը ոստիկանությունն է,–ասաց նա՝ ավելացնելով, որ փաստաթղթերի հետ կապված տվյալ գործընթացն իրականացնում է Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ «7օր»–ին փոխանցեցին, որ երեխաների հաշվառման համար պահանջվում են միայն ծնողի անձնագրի և երեխայի ծննդյան վկայականի պատճենները։ Որևէ այլ փաստաթուղթ չի՛ պահանջվում։
Ի դեպ, նշենք, որ դպրոցների տնօրենների նույն պահանջի համաձայն՝ անհրաժշետ փաստաթղթերը ծնողները պետք է ներկայացնեն դասղեկին, դասղեկը՝ տնօրենին, այն էլ՝ 3 օրվա ընթացքում։
Եվ սա այն դեպքում, երբ թե՛ նախարարությունից, թե՛ ոստիկանությունից «7օր»–ին տեղեկացրեցին, որ հաշվառման գործընթացը սկսվել է 2011թ. հունվարի 1–ից և տևելու է մինչև մայիսի 31–ը։
–Գուցե վախեցել են, որ չեն հասցնի, չգիտեմ,–կարծիք է հայտնել Զ. Բարսեղյանը։
Ոստիկանությունից նույնպես դժվարացել են բացատրել տնօրենների նման պահանջը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել և որևէ պարզաբանում ստանալ։

7or.am