Հայ-ռուսական համատեղ Սեմինար-ցուցադրում Սլավոնական համալսարանում
Մարտի 4-ին ժամը 11.00-ին Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում տեղի կունենա հայ-ռուսական համատեղ Սեմինար-ցուցադրում «Կրթական համակարգում ՄԻԱՎ- վարակների կանխարգելման, ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձևավորման, ռիսկային խմբերի հետ աշխատանքների իրականցման ոլորտում ՀՀ փորձը» թեմայով: Սեմինարընախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մոսկովյան գրասենյակը, ՌԴ Կրթության և գիտության նախարարությունը, «Դաստիարակության հիմնախնդիրների հետազոտման, առողջ ապրելակերպի ձևավորման, թմրամոլության կանխարգելման, երեխաների և երիտասարդության սոցիալ-մանկավարժական աջակցման կենտրոն» դաշնային պետական գիտական հաստատությունը:
Սեմինարի հայեցակարգում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՄԻԱՎ-կանխարգելման բնագավառում փորձի հետազոտություններ կատարելու համար: Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարարությունը 2007թ. հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ UNICEF-ի հետ համատեղ մշակել է հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի նոր ծրագիր, որտեղ հատուկ շեշտ է դրվում դեռահասների իրազեկությունը բարձրացնելու վրա: UNICEF-ի հետ նախագծի սահմաններում մշակվել են կրթական ծրագրեր 10-24 տարեկան երեխաների և երիտասարդների համար, որոնք նախատեսված էին ուսումնական հաստատություններում դասավանդելու համար: Այդ դեպքում հատուկ ուշադրություն էր դարձվում բարոյական արժեքների և ընտանիքի պրոպագանդայի վրա»:
Սեմինարանին մասնակցելու են ՌԴ Կրթության և գիտության նախարարության, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի-Նովգորոդի և Սանկտ-Պետերբուրգի, ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Երևանի և մարզերի` նշված հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ: