Հարցազրույց

06.02.2020 11:05


Ով ընդդիմախոսում է Նիկոլ Փաշինյանին, խնդիր է դրվում նրան «պառկեցնել ասֆալտին»․Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Ով ընդդիմախոսում է Նիկոլ Փաշինյանին, խնդիր է դրվում նրան «պառկեցնել ասֆալտին»․Գուրգեն Եղիազարյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը հոգեբուժարան է դարձրել, մեզ էլ՝ «պացիենտներ»։ Նրա մի աննորմալությանը հետևում է մյուս աննորմալությունը՝ գրիչի խայտառակ պատմությունից մինչև մարդկանց «ասֆալտին պառկեցնել»: Այս մասին Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին իրադարձություններին։

Գուրգեն Եղիազարյանի խոսքով՝ այսօր «ասֆալտին փռում են» ոչ թե խուժանին, այլ երկրի քաղաքացուն. «Ով ընդդիմախոսում է, խնդիր է դրվում նրան «պառկեցնել ասֆալտին»։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին հանդիպմանն ու ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին՝ Եղիազարյանն ասել է. «Արցախում դեպքերը լավ չեն զարգանում։ Նիկոլը հինգ անգամ տեսակետ է փոխել. նա, որ ասում էր՝ առանց Արցախի նախագահի մենք ոչինչ չունենք ադրբեջանցիների հետ խոսալու, բա գնացել եք՝ 7-8 ժամ էդ ինչի՞ց եք խոսել»։

Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ փորձում են հայ ժողովրդին փաստի առաջ կանգնեցնել, որն էլ գուցե հանգեցնի պատերազմի:

Գուրգեն Եղիազարյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ահաբեկված է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից. «Ռոբերտ Քոչարյանը կրակն է ընկել, որովհետև Պուտինի ընկերն ու հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների առաջին մարտիկներից է։ Կան նաև մարդիկ, ովքեր պատերազմներից ու բանակից «ծլկել են», դրա համար էլ հերոսն այսօր կալանավորված է»,-այսպես է արտահայտվել նա՝ խոսելով «Մարտի 1-ի» գործով ընթացող դատավարության մասին։

Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ «Մարտի 1-ի» գործը բացահայտվի, Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է. «Համացանցում՝ «Քոչարյան, մարդասպան» գրողները հանգեցրին նրան, որ իրավահաջորդները մոռացել են իրենց ցավն, ու իներցիայով գնում են առաջ՝ առանց հասկանալու, որ այս գործով անգամ մեկ սպանություն չի բացահայտվել»։

Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ՝ «Մարտի 1-ի» բացահայտման համար նոր իշխանություն է պետք։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը