Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են իրենց բողոքը
Այսօր` ժամը 10։30–12։00–ը, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի գործողություն են իրականացնելու ՀՀ կառավարության շենքի մոտ։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է բացօթյա առևտրով զբաղվող անձանց համակարգող խմբի անդամ ՆարինեՎարդանյանը։
Նա նշել է, որ իրենք կառավարության մոտ հավաքվում են այն ակնկալիքով, որ կստանան իրենց ներկայացրած պահանջագրի պատասխանը։
Հիշեցնենք, որ բացօթյա առևտրով զբաղվող անձինք պահանջում են. «Չկիրառե՛լայսհակաժողովրդականօրենքըևթույլատրելմեզշարունակելվաստակելմերընտանիքիօրվաապրուստը։Իշխանություններինահազանգումենք, որբացօթյաառևտուրնարգելելուհետևանքովառաջացածճգնաժամըկհանգեցնիարտագաղթիմինորալիքի, ևպետությաններսումէ՛լավելիկսրիսոցիալականլարվածությունը»։
Նարինե Վարդանյանը նաև նշել է, որ փետրվարի 28–ին, ինչպես և տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի մոտ հերթական անգամ բողոքի գործողություն իրականացելիս ցուցարարները բախվել են կարմիրբերետավորների հետ, մի քանի մարդու ծեծել էին, և իրենք նաև այդ բռնության դեմ են բողոքում։
–Նախորդակցիայիժամանակերբայդդեպքըտեղիուենցավ,մենքհետոտեղեկացանք, որոստիկաններըգնացելէինայդծեծվողկնոջտուն՝երևիհամոզելուչբողոքել։Հստակչգիտեմ՝ինչէեղել, բայցասումեն, որնրատունենգնացել,ևայդկնոջորդունէլտարելենբաժանմունք,–ասել է նա։
Նշենք նաև, որ փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն էր տարածել, թե քաղաքապետրանի մոտ, չնայածորոշսադրիչներիուղղորդողհայտարարություններինևիշխանությաններկայացուցիչներինդիմադրությունցույցտալուկոչերին, ոստիկանականկարգախմբերիևքաղաքացիներիկողմիցորևէբռնությունչիկիրառվել, ինչնակնհայտէմիշարքկայքերումտեղադրվածտեսանյութերից:
Բացօթյա առևտրով զբաղվողները շարունակում են իրենց բողոքը
Այսօր` ժամը 10։30–12։00–ը, բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիները հերթական անգամ բողոքի գործողություն են իրականացնելու ՀՀ կառավարության շենքի մոտ։ Այս մասին «7օր»–ին տեղեկացրել է բացօթյա առևտրով զբաղվող անձանց համակարգող խմբի անդամ Նարինե Վարդանյանը։
Նա նշել է, որ իրենք կառավարության մոտ հավաքվում են այն ակնկալիքով, որ կստանան իրենց ներկայացրած պահանջագրի պատասխանը։
Հիշեցնենք, որ բացօթյա առևտրով զբաղվող անձինք պահանջում են. «Չկիրառե՛լ այս հակաժողովրդական օրենքը և թույլատրել մեզ շարունակել վաստակել մեր ընտանիքի օրվա ապրուստը։ Իշխանություններին ահազանգում ենք, որ բացօթյա առևտուրն արգելելու հետևանքով առաջացած ճգնաժամը կհանգեցնի արտագաղթի մի նոր ալիքի, և պետության ներսում է՛լ ավելի կսրի սոցիալական լարվածությունը»։
Նարինե Վարդանյանը նաև նշել է, որ փետրվարի 28–ին, ինչպես և տեղեկացրել էինք, Երևանի քաղաքապետարանի մոտ հերթական անգամ բողոքի գործողություն իրականացելիս ցուցարարները բախվել են կարմիրբերետավորների հետ, մի քանի մարդու ծեծել էին, և իրենք նաև այդ բռնության դեմ են բողոքում։
–Նախորդ ակցիայի ժամանակ երբ այդ դեպքը տեղի ուենցավ, մենք հետո տեղեկացանք, որ ոստիկանները գնացել էին այդ ծեծվող կնոջ տուն՝ երևի համոզելու չբողոքել։ Հստակ չգիտեմ՝ ինչ է եղել, բայց ասում են, որ նրա տուն են գնացել, և այդ կնոջ որդուն էլ տարել են բաժանմունք,–ասել է նա։
Նշենք նաև, որ փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը հայտարարություն էր տարածել, թե քաղաքապետրանի մոտ, չնայած որոշ սադրիչների ուղղորդող հայտարարություններին և իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու կոչերին, ոստիկանական կարգախմբերի և քաղաքացիների կողմից որևէ բռնություն չի կիրառվել, ինչն ակնհայտ է մի շարք կայքերում տեղադրված տեսանյութերից:
7or.am