Աշխարհ

05.02.2020 18:30


Ստամբուլի բնակչության 53.7 տոկոսը դեմ է Ստամբուլի ջրանցքի կառուցմանը

Ստամբուլի բնակչության 53.7 տոկոսը դեմ է Ստամբուլի ջրանցքի կառուցմանը
Թուրքական «SONAR» հետազոտական ընկերությունը Ստամբուլի 30 շրջաններում սոցհարցում է իրականացրել Բոսֆորի նեղուցը շրջանցող նոր ջրանցքի (Ստամբուլի ջրանցք) կառուցման վերաբերյալ։ Հարցմանը մասնակցած 2069 անձինք պատասխանել են կառուցվելիք ջրանցիք վերաբերյալ մի քանի հարցի։
Հարցվածների 53.7 տոկոսը կարծում է, որ ջրանցքի կառուցման նախագիծը չպիտի իրականացվի։ Իսկ 35.9 տոկոսը կարծում է, որ ջրանցքը պետք է կառուցվի։
Այն հարցին, թե ինչ տեղեկություններ ունեք ջրանցքի նախագծի մասին, հարցվածների 39 տոկոսը ասել է, որ ոչ մի տեղեկություն չունի։ Իսկ 24.1 տոկոսը նշել է, որ բավականաչափ իրազեկված է։
Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և իրար է կապելու Սև և Մարմարա ծովերը.
«Ջրանցքի կառուցման նպատակն աշխարհի ամենաաշխույժ ջրուղիներից Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության թեթևացումն է, որով տարեկան անցնում է մոտ 50.000 նավ»,- ասել էր Արսլանը:
Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը