Աշխարհ

05.02.2020 18:40


Կորոնավիրուսն ի հայտ բերեց գլոբալ ինտեգրացման թուլությունը. ԱՄՀ-ի ղեկավար

Կորոնավիրուսն ի հայտ բերեց գլոբալ ինտեգրացման թուլությունը. ԱՄՀ-ի ղեկավար

Արժույթի միջազգային հիմնադրամն անհանգստացած Է նոր կորոնավիրուսի բռնկումից, որը ցույց տվեց գլոբալ ինտեգրացման թուլությունը: Այդ մասին փետրվարի 5-ին հայտարարել Է ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան՝ Վատիկանում ելույթ ունենալով գլոբալ տնտեսության նոր գերակայությունների շուրջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այժմ մենք անհանգստացած ենք կորոնավիրուսի տարածման հետեւանքներից. բռնկումը ոչ միայն բերեց մարդկանց ողբերգական մահվան, այլեւ ընդգծեց բուն գլոբալ ինտեգրացման թուլությունը»,-նշել Է նա: Ինչպես փետրվարի 5-ին հայտնել Է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն, մայրցամաքային Չինաստանում 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբով ախտահարվածների թիվը գերազանցել Է 24,3 հազարը, մահացել Է 490 բնակիչ: Կենտրոնական իշխանությունների տվյալների համաձայն՝ երկրում բժշիկների հսկողության տակ Է գտնվում ավելի քան 185,5 հազար մարդ:

Պորտալի տվյալներով՝ ապաքինվել Է 846 մարդ: 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում Է մահացածների թվաքանակը: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը: «Մենք լիակատար վստահություն եւ հնարավորություն ունենք առաջիկայում շահելու այս ճակատամարտը: Մենք դա անում ենք ոչ միայն Չինաստանի ժողովրդի, այլեւ համաշխարհային առողջապահության համար»,-հավելել Է Հուա Չունյինը:

Չինաստանի Siasun ռոբոտներ արտադրող առաջատար ընկերությունը Շենյանի Ավտոմատացման ինստիտուտի աջակցությամբ ստեղծում Է ռոբոտ, որը կզբաղվի բժշկական անալիզներ վերցնելով 2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբի կասկածով անձանցից: Ռոբոտը կստանձնի բուժքույրերի պարտականությունների մի մասը: Ենթադրվում Է, որ նորագույն տեխնոլոգիաները թույլ կտան Էապես արագացնել եւ պարզեցնել վարակի առկայության ստուգումը:

2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբն իր վտանգավորության աստիճանով մոտ Է սովորական գրիպի վիրուսներին եւ մինչեւ այժմ Ճապոնիայում ծանր ախտանիշներով ուղեկցվող ոչ մի հիվանդություն չի առաջացրել: Այդ մասին փետրվարի 5-ին Nikkei թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել Է Վարակիչ հիվանդությունների ուսումնասիրման ճապոնական ասոցիացիայի նախագահ պրոֆեսոր Կաձուհիտո Տատեդան: Պրոֆեսորը զարմանք Է հայտնել Չինաստանում նոր տիպի թոքաբորբի բռնկման պատճառով մեծ թվով մահվան ելքերի առնչությամբ: «Ճապոնիայում ծանր վիճակում գտնվող ոչ մի հիվանդ չկա,-նշել Է նա:-Հնարավոր Է, որ դա կապված Է բուժման համակարգերի տարբերությունների հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը