Քաղաքական

05.02.2020 17:20

ԱԺ խորհրդի նիստը դարձյալ հետաձգվեց

ԱԺ խորհրդի նիստը դարձյալ հետաձգվեց

ՀՀ Ազգային ժողովում կրկին հետաձգվեց խորհրդարանի խորհրդի նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` փետրվարի 5-ին լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը նշեց, որ նիստը հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար:

«Խորհրդի նիստը հետաձգվեց օրակարգում նոր կետ ավելացնելու համար: Հնարավոր է, որ այն կայանա այսօր՝ ժամը 18:00-ին»,- ասաց Սիմոնյանը:

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը հետաձգվել էր նաև փետրվարի 4-ին: Խորհուրդը պետք է քննարկի «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քննարկելու հարցը, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ որոշ անդամների պաշտոնավարումը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։