ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն չեն հաստատել Ռուսաստանի` Մունդիալ-2022-ին չմասնակցելու մասին լուրերը
ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն չեն հաստատում ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանի ֆուտբոլի ընտրանին չի մասնակցի 2022 թվականի աշխարհի առաջնությանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ТАСС-ը: Ոչ ՖԻՖԱ-ն, ոչ էլ ՈՒԵՖԱ-ն որևէ փաստաթուղթ չեն ստացել: ՌուսԱԴԱ-ի ղեկավար Յուրի Գանուսը փաստել է, որ նման որոշման համար դեռևս շուտ է, քանի որ նախորդ տարի կայացված որոշումն, ըստ որի Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերին, նաև՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, դեռևս քննվում է Լոզանի արբիտրաժային դատարանում:
Ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ Ռուսաստանը չի մասնակցի Կատարում 2022 թվականին կայանալիք առաջնությանը:
Դեռևս նախորդ տարի դեկտեմբերին Ռուսաստանը 4 տարով զրկվեց միջազգային մրցաշարերին, նաև Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Շվեյցարական Լոզանում տեղի ունեցած կոմիտեի նիստի ժամանակ Ռուսաստանին զրկելու որոշումն ընդունվել է միաձայն: Ռուս մարզիկներն իրավունք չեն ունենա հանդես գալու Ռուսաստանի դրոշի ներքո, ինչպես նաև աշխարհի առաջնություններ հյուրընկալելու:
Նման որոշման հիմք են հանդիսացել Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայում հայտնաբերված խարդախությունները, որոնցով փորձ է արվել կոծկել ռուսաստանցի մարզիկների դոպինգ թեստերի դրական արդյունքները (2012-2015 թվականների): Ռուսական հակադոպինգային կազմակերպությունը՝ ՌուսԱԴԱ-ն իր հերթին հավելել էր, որ որոշումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Եթե ՌուսԱԴԱ-ն չբողոքարկի WADA-ի որոշումը, ապա այն կարող են անել Ռուսաստանի օլիմպիական կոմիտեն և Պարալիմպիկ կոմիտեն: