Աշխարհ

05.02.2020 21:25


Օհայոյի բնակիչը սխալմամբ 55 հազար նամակ է ստացել միաժամանակ

Օհայոյի բնակիչը սխալմամբ 55 հազար նամակ է ստացել միաժամանակ

ԱՄՆ-ի Թուինսբերգ քաղաքի (Օհայոյի նահանգ) բնակիչ Դեն Քեյնը նամակներով լի գրեթե 80 տուփ Է սխալմամբ ստացել մի ընկերությունից, որը վարկեր Է տրամադրում ուսման համար: Այդ մասին հայտնել Է 19 News տեղական հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փոստային բաժանմունքի աշխատակիցները զանգահարել են Քեյնին եւ առաջարկել են գալ ու տանել College Ave Student Loans ընկերությունից նրան հասցեագրված նամակները: Բաժանմունքում Քեյնին բացատրել են, որ փոստի ծառայողները ի վիճակի չեն տեղափոխել բեռը, որը բաղկացած Է 79 տուփից՝ յուրաքանչյուրում 700-ական նամակ: Ստացողին հաջողվել Է դրանք իր մեքենայով տեղափոխել երկու ուղեւորությամբ:

Բոլոր տուփերը հասցնելով տուն՝ Քեյնը պարզել Է, որ դրանց մեջ գտնվում են նույն բովանդակությամբ նամակներ, որոնք վերաբերում են վարկին, որը Քեյնը եւ նրա կինը վերցրել են բուհում դստեր ուսումնառության համար:

«Ես շփոթահար վիճակում Էի: Ինչպե՞ս կարելի Է նման սխալ թույլ տալ: Սա ի՞նչ կատակ Է»,- հեռուստաալիքը մեջբերում Է ամերիկացու խոսքը: College Ave Student Loans-ի ներկայացուցիչներն ընդունել են իրենց թույլ տված սխալը, որը, նրանց խոսքով, տեղի Է ունեցել այն ծրագրի խափանման պատճառով, որը նախատեսված Է ուղարկվող փոստի վերաբերյալ տեղեկատվության մշակման համար:

Ընկերությունում պատրաստակամություն են հայտնել Քեյնից վերցնել նամակներով տուփերը եւ նրան փոխհատուցում տրամադրել պատճառած անհարմարությունների համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Այս խորագրի վերջին նյութերը