Մեսիին զայրացրել է թիմի մարզական տնօրենի հայտարարությունը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին բավական կոշտ է արձագանքել ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալի խոսքերին:
Աբիդալը հայտարարել էր, որ սկսել է մարզիչ Էրնեստո Վալվերդեին պաշտոնանկ անելու ուղղությամբ աշխատել դեկտեմբերի 18-ին «Ռեալի» հետ խաղից (0:0) հետո: Եվ նաև ասել էր, որ «շատ խաղացողներ դժգոհ էին Վալվերդեից»:
«Անկեղ ասած, սա ինձ դուր չի գալիս, ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է պատասխանատվություն կրի իր խնդիրների համար և հոգ տանի իր որոշումների համար:
Խաղացողները դա անում են խաղադաշտում: Եվ հենց մենք ենք առաջինը հասկանում, երբ մեր մոտ ինչ-որ բան այն չէ:
Մարզական բաժնի ներկայացուցիչները պետք է պատասխանատվություն վերցնեն կառավարման, իրենց ընդունած որոշումների համար:
Վերջապես, ես կարծում եմ, որ երբ խոսում ենք խաղացողների մասին, ապա պետք է անուններ տանք, քանի որ հակառակ դեպքում մենք բոլորին ենք անվանարկում ու շահարկում այն, ինչը չի համապատասխանում իրականությանը», գրել է Մեսին իր ինստագրամում:

Մանրամասները՝ Shamshyan.com-ում։