Աշխարհ

05.02.2020 18:55


Թուրքիայում կաճի գործազրկության մակարդակը

Թուրքիայում կաճի գործազրկության մակարդակը

Թուրքիայում գործազրկությունը կավելանա ևս 02%-ով: Այսպիսի կանխատեսում է անում Թուրքիայի Տնտեսական և տեխնոլոգիական համալսարանի սոցիալական քաղաքականության հետազոտությունների կենտրոնը:

Նշվում է, որ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ երկրում 2019-ի հոկտեմբերի գործազրկության մակարդակը հասել է 13.4%-ի: Այս ցուցանիշը 1.8%-ով բարձր է 2018-ի նույն ժամանակահատվածի ցուցանշից:

Ըստ նոր կանխատեսման՝ Թուրքիայի ազգային վիճակագրական ծառայության կողմից 2019 թվականի նոյեմբերի մասին հրապարակվելիք տվյալներով գործազրկության մակարդակը կլինի արդեն 13.6%: Նոյեմբերի տվյալները հրապարակվելու են փետրվարի 10-ին:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը