ԼՂՀ վարչապետ. «Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը կախված է Արցախի և ողջ հայության կամքից»
Ղարաբաղյան հակամարտության վերջնական լուծումը կախված է Արցախի և ողջ հայության կամքից։ Յուրաքանչյուր բանակցության վերջին խոսքը ոչ միայն Արցախինն է, այլև ողջ հայությանը։ Այս մասին Լիբանանում հայկական ԶԼՄ–ներին հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
Ներկայացնելով իր այցի նպատակները՝ վարչապետը նշել է, որ այցն աշխատանքային բնույթի է, և ինքը մտադիր է ծանոթանալ Լիբանանի ձեռնարկատերերի հնարավորություններին՝ ԼՂՀ տնտեսության զարգացման մեջ նրանց ներգրավելու համար։ Նա նշել է, որ ձեռնարկատերերի հետ հանդիպումնից մեծ ակնկալիքներ ունի։ Ա. Հարությունյանը նաև ընդգծել է, որ արտասահմանյան ներդրումները պետության կողմից երաշխավորված են։
Անդրադառնալով ԼՂՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ մասնավորապես նշել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում ԼՂՀ էներգետիկան զարգացնելու ուղղությամբ, ինչի նպատակով նոր էլեկտրակայաններ են կառուցվում։
Այդ ոլորտում արդեն իսկ ներդրվել է 6,5 մլն դոլար.
–Արցախի հնարավորությունները շատ են, և մենք ի վիճակի ենք էլեկտրաէներգիա արտահանել,–ասել է վարչապետը։
Արա Հարությունյանը նաև ընդգծել է, որ վերաբնակեցումն ու հայրենադարձությունը Արցախի պետական քաղաքականության առաջնահերթություններից են։
–Մեր այն հայրենակիցները, ովքեր կցանկանան վերաբնակվել ազատագրված տարածքներում, կառավարությունից կստանան հողային հատկացում և վարկային աջակցություն,–ընդգծել է վարչապետն ու հավելել, որ Արցախի համար կարևոր է հատկապես Քաշաթաղի և Շահումյանի շրջանների վերաբնակեցումը, որովհետև այդ տարածքները ռազմավարական և տնտեսական կարևոր նշանակություն ունեն:
Նրա խոսքերով՝ եթե ԼՂՀ կառավարության հնարավորությունները բավարարեին, ապա կվերաբնակեցվեին նաև ազատագրված մյուս շրջանները։

7or.am