Աշխարհ

05.02.2020 17:45


Կորոնավիրուսից բուժվածների քանակը կրկնակի գերազանցել Է մահացածների թիվը. ՉԺՀ-ի ԱԳՆ

Կորոնավիրուսից բուժվածների քանակը կրկնակի գերազանցել Է մահացածների թիվը. ՉԺՀ-ի ԱԳՆ

2019-nCoV վիրուսի հարուցած թոքաբորբից լիովին բուժվածների թիվն արդեն կրկնակի գերազանցում Է մահացածների թվաքանակը: Այդ մասին փետրվարի 5-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուա Չունյինը:

«Երեկվա (փետրվարի 4-ի) տվյալներով՝ բուժված եւ դուրս գրված հիվանդների թիվը մոտավորապես չորս անգամ ավելի մեծ Է եղել, քան մահացածներինը: Բուժված եւ դուրս գրված պացիենտների ընդհանուր թիվը գրեթե կրկնակի գերազանցում Է վիրուսից մահացածների քանակը»,-հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:

«Մենք լիակատար վստահություն եւ հնարավորություն ունենք առաջիկայում շահելու այս ճակատամարտը: Մենք դա անում ենք ոչ միայն Չինաստանի ժողովրդի, այլեւ համաշխարհային առողջապահության համար»,-հավելել Է Հուա Չունյինը: Ավելի վաղ դիվանագետը հայտնել Է, որ երկրում նոր կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակվածների ընդհանուր թվում մահաբեր վախճանների բաժինը կազմում Է 2,1 տոկոս, ինչն զգալիորեն ցածր Է, քան ոչ տիպական թոքաբորբի դեպքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը